Գերմանացի լրագրողներին Բաքու չեն թողնում

Ադրբեջանի իշխանությունները երկիիր չեն թողնում գերմանացի լրագրողներին, որոնք քննադատել են իրավիճակը Ադրբեջանում, հաղորդում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը՝ վկայակոչելով գերմանական Der Tagesspiegel պարբերականի լրագորղ Կլաուդիա Զալցենին:

Նրա խոսքով՝ ինքը ևս Ադրբեջանի իշխանությունների հասցեին ուղղված քննադատական հոդված է հրապարակել «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի նախաշեմին, ինչով էլ պայմանավորված է գերմանական պարբերականիս կողմից Ադրբեջան այլ լրագրող ուղարկելու հանգամանքը:

Զալցենը հանդես է եկել նաև ադրբեջանցի իր գործընկերների օգտին, որոնք, իր կարծիքով, հետապսնդվում են խոսքի ազատության իրենց իրավունքի իրացման համար: