«Ռուսթավի 2»-ը պայթուցիկի պատճառով հեռարձակում է արտակարգ ռեժիմով

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին,Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայություն հաղորդագրություն է ստացվել «Ռուսթավի 2» հեռուստաալիքի շենքում պայթուցիկ նյութի առկայության մասին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը: Հեռուստաալքիի աշխատակիցները անհապաղ կարգով էվակուցավել են, և հաղորդումները եթեր են հեռարձակվել հին շենքից:

Աշխատակիցները շենք կվերադառնան միայն ստուգումների ավարտից հետո:

Հեռուստաալիքի աշխատանքների չդադարեցման մասին՝ չնայած ստացված ահազանգին՝ հայտարարել էր հեռուստաընկերության տեղեկատվական ծառայության պետ Գեորգի Լապերաշվիլին:

«Մասնագետները հայտարարել են, որ սակրավորները տևական ժամանակ են աշխատելու, քանի որ շենքը բավական մեծ է: Մենք որոշել ենք հեռարձակումը շարունակել պահեստային շինությունից», -ասել է Լապերաշվիլին: