iPhone-ի օգտատերերը iPhone 5S-ի և iPhone 5C-ի արժեքների մասին

Չինաստանի իշխանությունները Apple-ին արտոնագիր են շնորհել՝ վաճառելու իր գաջեթները չինական առաջատար China Mobile օպերատորի միջոցով, հաղորդում է The Wall Street Journal (WSJ)-ը:

China’s Telecom Equipment Certification Center-ի հաղորդագրության համաձայն՝ արտոնագիրը հաստատում է այն փաստը, որ iPhone-ը համապատասխանում է այն ստանդարտներին, որոնցով առաջնորդվում է China Mobile-ը: Հատկանշական է, որ China Mobile-ի բաժանորդների քանակն (700 մլն մարդ) անհամեմատ գերազանցում է ամերիկյան Verizon Wireless բջջային օպերատորի բաժանորդների քանակը: Եթե China Mobile-ի բաժանորդների 5%-ը ձեռք բերի նոր մոդելի iPhone, վերջինիս վաճառքի ծավալը կավելանա 35 մլն-ով:

HSBC-ի վերլուծաբանների կարծիքով՝ China Mobile-ի միջոցով իրականացվելիք վաճառքները կարող են ավելացնել հասույթն այն շրջաններում, որտեղ ընկերությունը գտնվում է ուժեղ մրցակցային դաշտում՝ մյուս սմարթֆոն արտադրողների հետ:

Apple-ի վաճառքները 2013թ․ ապրիլ-հունիսին Չինաստանում և Հոնկոնգում կրճատվել են մինչև 5%: Apple-ն այժմ սմարթֆոնների վաճառքի գծով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

iPhone 5S-ը Չինաստանում արժի $860, իսկ iPhone 5C-ն՝ $730: Ինչպես հաղորդում է China Daily-ն՝ չինական Sina պորտալի օգտատերերի հետ իրականացրած հարցման արդյունքում պարզվել է, որ վերջիններս iPhone 5C-ը համարում են բավական թանկարժեք:

Նոր սմարթֆոնների վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 20-ին՝ ամբողջ աշխարհում: