Արդարադատության խորհրդի երկու անդամների թեկնածուներն էլ ընտրվեցին

Ազգային ժողովը սեպտեմբերի 12-ի նիստում ընտրեց Արդարադատության խորհրդի երկու նոր անդամի:

Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն ընտրվեց ձայների 92 կողմ և 16 դեմ հարաբերակցությամբ, իսկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Գրիգոր Բադիրյանը` 93 կողմ և 14 դեմ ձայներով:

Սեպտեմբերի 11-ի նիստում երկու թեկնածուները պատասխանել էին պատգամավորների հարցերին:

Մեկնաբանել