Apple-ը կներկայացնի նոր գույներով iPod նվագարկիչները

iPhone 5S և 5C սմարթֆոնների շնորհանդեսից քիչ անց Apple-ը ներկայացրել է նոր գույներով սեփական նվագարկիչների շարքը, հաղորդում է TechCrunch-ը: Այժմ արդեն սև iPod Touch, Nano և Shuffle նվագարկիչների փոխարեն ընկերությունը կառաջարկի Space Gray՝ տիեզերական մոխրագույն տեսակը:

Հիշեցնենք, որ iPhone 5S և 5C գաջեթները նույնպես ներկայացվելու են տարբեր գունային տարբերակներով: Երաժշտական iPod նվագարկիչների գույների փոփոխությունը չի բերի արժեքների փոփոխության: 32 գբ հիշողությամբ iPod Touch-ը կրկին կարժենա $299, iPod 16 Գբ հիշողությամբ Nano-ն` $149, իսկ 2 Գբ հիշողությամբ iPod Shuffle-ը՝ $49:

Թարմացված գույներով նվագարկիչների թողարկման հանգամանքը թույլ է տալիս եզրակացնել, որ մոտ ապագայում Apple-ը մտադիր չէ թողարկել նոր սերնդի նվագարկիչներ: