Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Աղվան Հովսեփյանին

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ վերջինիս լիազորությունների սահմանադրական ժամկետը լրանալու կապակցությամբ:

Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Աղվան Հովսեփյանին՝ երկարամյա ծառայության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Աղվան Հովսեփյանը տարիների իր փորձառությունն այսուհետ ևս կծառայեցնի հանրային շահերի պաշտպանության և իրավապահպան համակարգի հետագա զարգացման գործին:

Գլխավոր դատախազության պաշտոնական կայքի համաձայն` Աղվան Հովսեփյանը 1998-1999 թթ. զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 1999-2004 թթ.` գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը: 2004-ից զբաղեցրել է գլխավոր դատախազի պաշտոնը:

Մեկնաբանել