Amazon-ը պատրաստվում է ներկայացնել նոր սերնդի Kindle Fire HD-ն

Amazon-ի կողմից մոտ ապագայում թողարկվող նոր սերնդի Kindle Fire HD պլանշետի լուսանկարները հայտնվել են BGR աղբյուրի մոտ: Լուսանկարներից կարելի է եզրակացնել, որ նորույթը կունենա փոփոխված արտաքին տեսք:

7-դյույմանոց Kindle Fire HD կունենա HD էկրան, երկմիջուկ Qualcomm Snapdragon 800 պրոցեսոր, Wi-Fi, 2 Գբ օպերացիոն հիշողություն և մեկ դիմային տեսախցիկ: Գաջեթը կաշխատի Android 4.2.2 (Jelly Bean) օպերացիոն համակարգով և կներկայացվի 16 Գբ, 32 Գբ կամ 64 Գբ տարբերակներով:

BGR-ի տեղեկությունների համաձայն Amazon-ը նաև պատրաստվում է թողարկել Kindle Fire HD-ի 8,9-դյույմանոց տարբերակը: