Աթաթուրքի կուսակցությունը խամաճիկի է վերածվել. Էրդողան

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը (ԺՀԿ), որի հիմնադիրը Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն է:

Ինչպես հաղորդում է թուրքական Haberler.com կայքը, Էրդողանը մեղադրել է ԺՀԿ-ին` ասելով, որ հենց նրանք են կանգնած թե´ Գեզի այգու ցույցերի և թե´ մյուս բողոքի ակցիաների հետևում:  

«Ուրախանում եք` ասելով, թե Թուրքիայի Հանրապետությունն ու ձեր կուսակցությունը միևնույն տարիքի են, սակայն նայե´ք այն ճանապարհին, որով ընթանում եք: Աթաթուրքի հիմնած կուսակցությունը ահաբեկչական կազմակերպությունների խամաճիկն եք դարձրել»,- ասել է Թուրքիայի վարչապետը: