Հայկական արտադրանքի մշտական տաղավար` Չինաստանում

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ջինսուն նահանգի Թայժոու քաղաքի Global Purchasing Centre-ում սեպտեմբերի 11-ին բացվել է հայկական ապրանքատեսակների տաղավար, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Կենտրոնում իրենց տաղավարներն ունեն Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Շվեյցարիան, Իտալիան, Գերմանիան, եվրոպական և ասիական մի շարք երկրներ, որոնք չինական սպառողին են ներկայացնում իրենց ապրանքատեսակները։

Տաղավարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, հայաստանյան բիզնեսի ներկայացուցիչներ:

Հայկական տաղավարում ներկայացված են հայաստանյան ընկերությունների արտադրանքը` կոնյակ, գինի և հյութեր։

Չինաստանի 80 միլիոն բնակչություն ունեցող Ջինսուն նահանգում նորաբաց մշտական տաղավարի առկայությունը հնարավորություն է տալիս Հայաստանի արտադրողներին իրենց համար բացահայտել չինական շուկայի ներուժը, ստեղծել շահավետ գործարար կապեր։

Մեկնաբանել