Աբու Դաբին $5 մլրդ կներդնի Ռուսաստանի ենթակառուցվածքներում

Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամն ու Աբու Դաբիի ֆինանսների դեպարտամենտը Ռուսաստանի ենթակառուցվածքներում ներդրումների համար համատեղ հիմնադրամ են ստեղծում, հաղորդում է ռուսական «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով Կրեմլի մամլո ծառայության հաղորդագրությունը։ Էմիրությունը $5 մլրդ է ներդնելու։

Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամն արդեն ակտիվ համագործակցում է արաբ ներդրողների հետ, նշում է հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը, սակայն սա նրանց ամենազգալի ներդրումն է Ռուսաստանում և ենթակառուցվածքային ներդրումների ամենամասշտաբային ծրագրերից մեկը աշխարհում։

Դմիտրիևը նշում է, որ հիմնադրամին կարող են հետաքրքիր լինել ՌԴ տրանսպորտի նախարարության վճարովի ճանապարհների կառուցման նախագծերը, ներդրումները կամուրջներում և նավահանգիստներում մասնավոր-պետական համագործակցության շրջանակում։