Է. Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով պետական նախարարի հետ

Սեպտեմբերի 12-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով պետական նախարար Ալեքս Պետրիաշվիիի հետ։

Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, նախարարներն անդրադարձել են Վիլնյուսում նոյեմբերի 29-30-ը կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին և դրա նախապատրաստական աշխատանքներին, Արևելյան գործընկերության ձևաչափով համագործակցությանը։

Էդվարդ Նալբանդյանն ու Ալեքս Պետրիաշվիլին անդրադարձել են հայ-վրացական օրակարգի մի շարք հարցերի, երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններն այսօր քաղաքական, տնտեսական և հումանիտար բնագավառներում գտնվում են բարձր մակարդակի վրա, վերահաստատվել է երկկողմ պատրաստակամությունը շարունակել ջանքերը՝ ուղղված տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանը և ամրապնդմանը:

Մեկնաբանել