Կայացել է Է. Նալբանդյանի և Շ. Ֆյուլեի հանդիպումը

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախաարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵՄ Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:

Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, զրուցակիցները շարունակել են ս.թ. սեպտեմբերի 5-ին Բրյուսլեում կայացած քննարկումները, կարևորել են Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ Երևանում Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների և կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման անցկացումը:

Նախարար Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի ցանկությունը բոլոր հնարավոր ուղղություններով շարունակել Եվրամիության հետ փոխգործակցությունը:

Մեկնաբանել