Ադրբեջանում ընդդիմադիր NİDA շարժման ակտիվիստներին մինչև 12 տարի ազատազրկում է սպառնում

Ադրբեջանի ընդդիմադիր NİDA երիտասարդական շարժման՝ կալանքի տակ գտնվող 7 ակտիվիստներին, ինչպես նևա «Ազատ երիտասարդություն» կազմակերպության անդամ Իլկին Ռուստամզադեին նոր մեղադրանք է ներկայացվել՝զանգվածային նկարագրությունների կազմակերպում՝ հրդեհների և  բռնություների ուղեկցմամբ: Այս մասին տեղեկացրել են ակտիվիստների փաստաբանները, հաղորդում է contact.az-ը

Ակտիվիստները ձերբակալվել են 2013թ. մարտին և ապրիլին՝ թմրանյութերի և պայթուցիկ նյութերի ապօրինի պահման մեղադրանքով:

Ակտիվիստների փաստաբնների կարծիքով՝ նոր մեղադրանքները անհիմն են համարում՝ նշելով, որ մարտին անցկացված բողոքի ցույցերը խաղաղ բնույթ են կրել, և պետական ու մասնավոր ունեցվածքին վնաս չի հասցվել: Ավելին՝ ոստիկանությունն է ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ և ջրաշիթ կիրառել:

Նոր մեղադրանքների հաստատման դեպքում ակտիվիստներին մինչև 12 տարվա ազատազրկում է սպառնում:

Կալանքի տակ գտնվող ակտիվիստներին միջազգային Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը «խղճի բանտարկյալ է» անվանել: