Անհատական համակարգիչների համար նախատեսված Google+ սոցցանցի տարբերակը ներբեռնված լուսանկարների խմբագրման հզոր օնլայն գործիք է ստացել, հաղորդում է TechCrunch-ը:
Վերոնշյալ համակարգն աշխատում է միայն Chrome բրաուզերի հետ՝ Snapseed բջջային ծրագրի գործիքների հիման վրա: Այսուհետ Google սոցցանցերի ցանկացած օգտատեր հնարավորություն կունենա օգտագործել «փոխել» գործառույթը, որից հետո խմբագրել սոցցանց ներբեռնած տվյալ լուսանկարը: