Chrome բրաուզերում հայտնվել է հզոր ֆոտոխմբագրիչ

Անհատական համակարգիչների համար նախատեսված Google+ սոցցանցի տարբերակը ներբեռնված լուսանկարների խմբագրման հզոր օնլայն գործիք է ստացել, հաղորդում է TechCrunch-ը:

Վերոնշյալ համակարգն աշխատում է միայն Chrome բրաուզերի հետ՝ Snapseed բջջային ծրագրի գործիքների հիման վրա: Այսուհետ Google սոցցանցերի ցանկացած օգտատեր հնարավորություն կունենա օգտագործել «փոխել» գործառույթը, որից հետո խմբագրել սոցցանց ներբեռնած տվյալ լուսանկարը:

Նման գործառույթի հնարավորություն է տալիս նաև Google+ Snapseed բջջային ծրագիրը, որը հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերում:

Մեկնաբանել