Վրաստանում Hilton երկու նոր հյուրանոց կբացվի

Սեպտեմբերի 12-ին ամերիկյան Hilton Worldwide հյուրանոցային ընկերությունը երկու համաձայնագիր է ստորգրել, ըստ որի՝ առաջիկա երեք տարում Բաթումիում և Թբիլիսոււմ կբացվեն երկու նոր հյուրանոցներ, հաղորդում է «Բիզնես Գրուզիան»:
Ընկերության հաղորդագրության համաձայն՝ 2014թ. ամռանը Բաթումիում կբացվի Hilton Hotels & Resorts 247 համար ունեցող հյուրանոցը, և 2016թ. Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտայում 14 հարկանի 165 համարով Hilton Garden Inn հյուրանոցը:
Թբիլիսի հյուրանոցի կառուցման նախագծի շուրջ համաձայնագն է ստորագրվել է «Վաչվաչաձե 64» ԲԲԸ-ի հետ, որի համասեփականատերն է գործարար Լաշա Պապաշվիլին:
Թբիլիսիի հյուրանոցի համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կհատկացնի $18,66 մլն վարկ: Նախագծի ընդհանուր արժեքը $31,1 մլն է:
Բաթումիի հյուրանոցի կառուցման շուրջ համաձայնագիրն ստորագրվել է «տուրինվեստ» ԲԲԸ-ի հետ: