Հոլանդացի դիզայները կոնստրուկտոր-սմարթֆոն է առաջարկում (տեսանյութ)

Հոլանդացի դիզայներ Դեյվ Հաքենսն առաջարկել է Phoneblocks սմարթֆոնի գաղափարը, որը հնարավոր է հավաքել Lego-ի նման, հաղորդում է Mashable-ը:

Հաքենսի մտահղացման համաձայն՝ հեռախոսի յուրաքանչյուր բաղադրիչը` Wi-Fi կամ USB մոդուլը, հարկավոր է բաժանել առանձին մասերի, որոնցից յուրաքանչյուրը տեղադրվում է սմարթֆոնի հիմնական հարթակի վրա: Հատկանշական է, որ օգտագործողն ինքնուրույն կարող է որոշել սմարթֆոնի բոլոր բաղադրիչների տարբեր դիրքերում տեղակայման հերթականությունը: