Թուրքիայում քաղաքապետի պաշտոնում առաջին անգամ միասեռական կառաջադրվի

 ԱՄՆ-ում ուսանած 43-ամյա թուրք Ջան Չավուշօղլուն մտադիր է դառնալ Թուրքիայի ԼԳԲՏ համայնքին բացահայտ կերպով միացած առաջին մարդը, որն իր թեկնածությունը կդնի Թուրքիայի սևծովյան ափին գտնվող փոքր քաղաքի քաղաքապետի ընտրություններում, հաղորդում է Hurriyet Daily News-ը:

Չավուշօղլուն հայտարարել է, որ իր թեկնածությունն է դնելու 2014թ. մարտին Բուլանջակի (Գիրեսունի շրջանի) քաղաքապետի ընտրություններում և դառնալ առաջին բացահայտ միասեռական քաղաքապետը երկրում: Չավուշօղլուն իրեն բնութագրում է որպես «միասեռական, ակտիվիստ, գրող, մտածող, նկարիչ, մարդասեր և կանանց իրավունքների պաշտպան»:

Ստամբուլում ծնված Ջան Չավուշօղլուի խոսքով`ինքը մտադիր է հաղթել` իր կապերի միջոցով թուրքական քաղաք բերելով ամերիկյան ներդրումներ: Ապագա թեկնածուն նաև ասել է, որ իր ֆինանսական դրությունը «բավական լավ է»` գործոն, որը նրան թույլ կտա վերջ դնել կոռուպցիային և կաշառակերությանը: