Իբրահիմբեկովը հրաժարվում է Ադրբեջանի ընդդիմությունից

Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցություններին միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի ղեկավար, հայտնի ռեժիսոր, կինոդրամատուրգ Ռուստամ Իբահիմբեկովը հրաժարվել է մեկնել Լնոդն, որտեղ այժմ գտնվում է խորհրդի՝ որպես նախագահի թեկնածու ներկայացված Ջամիլ Հասանլին է և խորհրդի գործադիր մարմնի ղեկավար Էլդար Նամազովը, հաղորդում է ադրբեջանական haqqin.az-ը:

Ավելի վաղ նախատեսված էր, որ նախագահի նախկին թեկնածու Իբրահիմբեկովը նրանց հետ միասին պետք է մեկներ Լոնդոն, սակայն իր այցը նա վերջին պահին չեղյալ է հայտարարել:

Իբրահիմբեկովը մեկնաբանելով իր որոշումը՝ նշել է, որ շատ ավելի կարևոր գործեր ունի և այդ պատճառով չի մեկնի Բաքու:

Ըստ կայքի՝ այս կերպ Իբրահիմբեկովը ցույց է տալիս, որ մտադիր է հրաժարվել խորհրդի «բեռից» և դուրս է գալիս խաղից:

Ադրբեջանի ԿՀԸ-ն մերժել էր գրանցել նրա թեկնածությունը օգոստոսի 27-ին դա պայմանավորելով երեք պատճառով՝ Իբրահիմբեկովի՝ ադրբեջանական անձնագրի հետ միասին Ռուսաստանի Դաշնության անձնագիր ունենալու, օտարկերյա պետոոթյունների նկատմամբ պարտավորությունների բացակայության մասին անհարժեշտ քանակի փաստաթղթեր չներկայացնելու, ինչպես նաև վերջին 10 տարում Ադրբեջանում մշտապես բնակված չլինելու հանգամանքով:Իբրահիմբեկովը չի ընդունում ԿԸՀ այս հիմնավորումները և սեպտեմբերի 2-ին դիմել է Ադրբեջանի Գերագույն դատարան՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իր թեկնածության չգրանցման հարցով: