Վրացական ցիտրուսները այս տարի թանկ կլինեն

2013թ. Վրաստանում ցիտրուսների 70 հազ. տ բերք է կանխատեսվում, և գինը նախորդ տարվա համեմատ ավելի բարձր կլինի: Այսպիսի հայտարաություն է արել Աջարիայի գյուղատնտեսության փոխնախարար Ավթանդիլ Մեսխիձեն, հաղորդում է «Բիզնես Գրուզիան»: Նրա խոսքով՝ այս տարի առաջնահերթությունը տրվելու է բերքի որակին, քանի որ Վրաստանում բարձրորակ ցիտրուսների մասնաբաժինը ընդհանուր բերքում չի գերազանցում 10%-ը:
Ըստ Մեսխիձեի վրացaկան ցիտրուսների համար առավել գրավիչ շուկան Ռուսաստանից հետո Ուկրաինան է, որտեղ վրացական մրգերի հիմնական մրցակիցը թուրքականն է:
Վրաստանի գյուղնախարարությունը արդեն մի քանի ամիս է բանակցում է հարևան երկրների հետ գյուղմթերքի առևտրի հարցերի շուրջ, և խնդրի վերաբերյալ հոկտեմբերին Թբիլիսում վրաց-ադրբեջանա-թուրքական եռակողմ հանդիպում կլինի:

Մեկնաբանել