Ահմադինեժադը աշխատանքի է գնում ավտոբուսով

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահամդինեժադը աժմ աշխատանքի է գնում ավտոբուսով, հաղորդում  է ադրբեջանական haqqin.az-ը: Facebook-ում արդեն հայտնվել է նախկին նախագահի՝ ավտոբուսով երթևկելիս նկարը: Ըստ աղբյուրի՝ Ահմադինեժադը նախագահության 8 տարիների ընթացքում՝(2005-2013թթ.) պետբյուջեից անգամ մեկ ռիալ աշախատավարձ չի ստացել և ապրել է դասախոսական աշխատավարձի հաշվին: Ավելին նա չի նախաձեռնել նաև օրենքի ընդունումը, որը հնարավորություն կտար նրան պաշտոնից հեռանալուց հետո բարձր աշխատավարձ ստանալ:

Այժմ Ահմադինեժադը կրկին վերադարձել է դասախոսական աշխատանքին: Բացի այդ՝ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին իր հրամանագրով Ահամդինեժադին նշանակել է Ընդունվող որոշումների նպատակահարմարության սահմանման խորհրդի անդամ: