Վրաստանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

Վրաստանի արտգործանախարարությունը Շվեյցարիայի դեսպանության միջոցով Ռուսաստանին բողոքի նոտ է հղել՝ կապված Ռուսաստանի՝ Հարավային Օսիայի հետ պետական համաձայնագիր ստորագրելու մասին մտադրության հետ: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Զալկալիանիի խոսքով՝ նման ցանկացած համաձայնագրի ստորագրումը հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում, և այն չունի իրավական որևէ ուժ և անվավեր է ճանաչվելու:

Հարավային Օսիայի և Ռուսաստանի միջև հետ պետական սահմանի ստորագրման մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինը հրամանագիր է ստորագրել սեպտեմբերի 12-ին:

Մեկնաբանել