Օզալի սպանության մեջ մեղադրել են նրա կնոջը

Անկարայի գլխավոր դատախազությունը քննություն է սկսել Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալի կնոջ ` ամուսոնւ մահվանն առնչություն ունենալու կապակցությամբ, հաղորդում է CNN Türk-ը:

Այսպես` ավելի վաղ մեղադրվող կողմից վկան մեղադրանք էր առաջ քաշել Սեմրա Օզալի դեմ` պնդելով, որ նա առնչություն ունի ամուսնու թունավորմանը: Եթե դատախազությունն ընդունի այդ մեղադրանքները, Սեմրա Օզալի դեմ քրեական գործ կհարուցվի: Մինչդեռ Օզալի սպանության մեջ մեղադրվող նախկին գեներալ Լեվևենթ Էրսեզի դատը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 9-ը: Էրսեզը դատապարտված է 22 տարվա և վեց ամսվա ազատազրկման` պետական հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ մեղադրվող «Էրգենեկոն» կազմակերպության գործով:

1993թ. Թուրքիայի նախկին նախագահի տարօրինակ մահվան հանգամանքները պարզելու համար հետաքննություն է վերսկսվել այն բանից հետո, երբ լուրեր են շրջանառվել, որ Օզալին թունավորել են: Նրա մահվան պաշտոնական վարկածը սրտի անբավարարվածությունն է, սակայն կինը պնդում է, որ իր ամուսնուն թունավորել են: Օզալի կողմնակիցներն այս վարկածը հերքում են:

Թուրքիայի դատախազությունն անցյալ տարվա սեպտեմբերին կեսին կազմակերպել էր Օզալի մարմնի արտաշիրիմումը` չնայած նրան, որ նախագահի ընտանիքը դեմ էր դրան:

Օզալի մարմնից վերցված նմուշների փորձաքննության տվյալներով` մարմնում թույն է հայտնաբերվել: Միևնույն ժամանակ, նշված է, որ չնայած թույնին` մահը վրա է հասել ոչ թույնի ազդեցությունից: Օզալի մահվան հստակ պատճառը զեկույցում չի նշվել:

Մեկնաբանել