Գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակվել Արամ Թամազյանը

ՀՀ գլխավոր դատախազի պարտականությունների կատարումը դրվել է գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի վրա:

«Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի լիազորությունները ավարտվելու պատճառով և ղեկավարվելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 30-րդ հոդվածով և 36-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պարտականությունների կատարումը դրվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի վրա»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրությունում: