Ադրբեջանում նախագահի թեկնածուների հնարավորություններն անհավասար են. ԵԽԽՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ադրբեջանում նախընտրական մոնիթորինգի առաքելությունը, Ադրբեջան ճանաչողական այցի վերաբերյալ՝ հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրություններին ընդառաջ:  

Փաստաթղթում նշվում է Ադրբեջանի իշխանութուների՝ ընտրությունների մոնիթորինգին միջազգային  դիտորդներիին մատչում ապահովելու պատրաստակամությունը, սակայն Կենտրոնական ընտորական հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը, ըստ ԵԽԽՎ-ի կերևա ընտրությունների օրը:

Առաքելության անդամների կարծիքով՝ առաջիկա ընտրությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան մրցակցային մթնոլորտում, ու թեև թեկնածուների վերջանական գրանցումը չի ավարատվել, ընտրապայքարին կմասնակցի 10 թեկնածու:

Միաժամանակ՝ գործող նախագահի իրական մրցակիցների բացակայությունը համազգային լուրջ բանավեճերի բացակայության պատճառ է դարձել:  

Ընդդիմության պոտենցիալ թեկնածուներիք քաղաքական հարթակները բավական անորոշ են, պայքարը ըթանում է անձնական մակարդակի վրա:

ԵԽԽՎ դիտորդները հիասթաված են նաև Ալիևի՝ նախըտրական քարոզարշավ չանցկացնելու մասին որոշումից:

 Միաժամանակ նրա հաճախակի ներկայությունը զանգվածային մի շարք լրատվամիջոցներում, որը հիմնավորվում է նախագահի իր գործառույթների կատարմամբ, իր մրցակիցներին դնում է ոչ շահեկան դրությունում:

Ավելին՝ ԵԽԽՎ զեկույցներում արտացոլված մի շարք առաջարկություններ չեն իրագործվել:

Առաքելությունը Ադրբեջանում  է գտնվել սեպտեմբերի 10-13-ը՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսի հրավերով, և հանդիպումներ է ունեցել թեկանծուների, ԿԸՀ անդամնրի և այլ կառույցների ներկայացուցիչների հետ: