24,5 մլն դրամ` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

Կառավարությունը սեպտեմբերի 13-ի իր նիստում որոշել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ին հատկացնել շուրջ 24,5 մլն դրամ (մոտ $60 հազ.):

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, գումարը հատկացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղարության և փորձագիտական խմբի գործունեության ապահովման, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առանձնանշանի և կարգախոսի մրցանակային ֆոնդի, ինչպես նաև պետական հանձնաժողովի գործունեության պաշտոնական կայքէջի պատրաստման նպատակով: