Տիգրան Սարգսյանը և Շտեֆան Ֆյուլեն քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ

Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից: Վարչապետը բարձր է գնահատել ԵՄ-ի ֆինանսական և տեխնիկական օժանադակությամբ մեր երկրում իրականացվող ծրագրերը և նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Եվրոպական միության հետ փոխգործակցության զարգացմամբ, տարբեր բնագավառներում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման շարունակականությամբ և խորացմամբ:

Այդ համատեքստում, Տիգրան Սարգսյանը և Շտեֆան Ֆյուլեն քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել համագործակցության հեռանկարներին և ուղղություններին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացների շուրջ: Շտեֆան Ֆյուլեն նշել է, որ ԵՄ-ը հարգում է իր գործընկերների ազատ ընտրությունը և պատրաստ է դիտարկել երկկողմ համագործակցության շուրջ մոտեցումներն ու մտքերը, որոնք ուղղված կլինեն հետագա կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:

Մեկնաբանել