Տոկիոն՝ աշխարհի ամենախոշոր մեգապոլիս

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն աշխարհի ամենախոշոր մեգապոլիսն է: Այս մասին են վկայում հետազոտությունների ամերիկյան Population Reference Bureau(PRB) կազմակերպության սեպտեմբերի 13-ին ներկայացրած զեկույցում տեղ գտած տվյալները:

Ըստ այդ տվյալների՝ Տոկիոյի քաղաքային ագլոմերացիայի բնակչության թիվը 37,2 մլն է (աշխարհի բնակչության 29%-ը): Երկրորդ տեղում Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելին է, որտեղ բնակվում է 22,7 մլն մարդ: Երրորդ տեղում Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոն է՝ 20,5 մլն բնակչությամբ:

Բնակչության թվով աշխարհի ամենախոշոր քաղաքների «տասնյակում» են հայտնվել Նյու Յորքը, Շանհայը, Սան Պաուլոն, Մումբայը, Դաքան և Կալկաթան:

PRB-ի տվյալների համաձայն՝ Երկիր մոլորակում բնակվում է 7,1 մլրդ մարդ, որից 4,8 մլրդ-ը բնակվում է Ասիայում, 1,1 մլրդ-ը՝ Աֆրիկայում, 760 հազ.-ը՝ Եվրոպայում: Հյուսիսային Ամերիկայի բնակչության թիվը 352 մլն է, մինչդեռ Հարավային Ամերիկայում երկու անգամ ավել մարդ է բնակվում՝ 606 մլն: Աշխարհում ամենաքիչ բնակչությունն ունեն Ավստրալիան և Օվկիանիան՝ 38 մլն:

Ինչպես կանխատեսում է PRB-ն, 2050թ. աշխարհում բնակչության թիվը կհասնի 9,7 մլրդ-ի, որից 2,4 մլրդ-ը կբնակվի Աֆրիկայում: