Տիգրան Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է ռուսաստանցի իր գործընկերոջը՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ, Դմիտրի Մեդվեդևին և իր ընտանիքին մաղթել քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն:

Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ վարչապետին այն ավանդի համար, որը Ռուսաստանի կառավարության ղեկավարը մշտապես ներդնում է մեր երկու ազգերի միջև համագործակցության հետևողական ընդլայնման գործում:

Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ փոխգործակցության մակարդակը և պատրաստակամություն հայտնել հետագայում ևս ջանքեր գործադրել՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և խորացման համար:

Մեկնաբանել