ՌԴ-ն և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Սիրիայի քիմիական զենքի հարցի շուրջ

Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները ժնևյան բանակցությունների արդյունքում համաձայնեցրել են Սիրիայի քիմիական զենքի խնդրով գործողությունների ծրագիրը: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին բանակցությունների ավարտից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

«Առաջին հերթին մենք համաձայնության ենք եկել Ասադի վարչակարգի տրամադրության տակ գտնվող քիմիական զենքի ծավալի և տեսակների հարցում: Երկրորդ՝ մենք ստացել ենք միջազգային հանրության աջակցությունը քիմիական զենքի ոչնչացման հարցում»,- ասել է Քերին:

ԱՄՆ պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովին գործադրած ջանքերի համար: Քերին նաև շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին՝ Սիրիայի քիմիական զենքի հարցով բանակցություններ սկսելու նախաձեռնության համար: