Սերժ Սարգսյանն այցելել է «Արմենիա էքսպո 2013» ցուցահանդես

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 14-ին, այցելել է Երևան-էքսպո ցուցասրահում բացված «Արմենիա էքսպո 2013» ամենամյա տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդես, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

Հանրապետության նախագահը շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրատեսականուն, ցուցադրված տեխնոլոգիաներին և ինովացիոն համակարգերին: Սերժ Սարգսյանը զրուցել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց ձեռքբերումների, խնդիրների և հետագա զարգացման ծրագրերի շուրջ: