ԱՄՆ-ն կշարունակի ճնշում գործադրել Սիրիայի վրա և պատրաստ է ռազմական գործողության. Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իր պետությունը կշարունակի Սիրիայի վրա միջազգային ճնշման քաղաքականությունը, հաղորդում է Reuters գործակալությունը:
Նա նաև ընդգծել է, որ Միացյալ նահանգները նախկինի պես պատրաստ են Սիրիայում ռազմական գործողություն իրականցնել, եթե քիմիական զենքին առնչվող խնդրի դիվանագիտական լուծումը մտնի փակուղի: Օբամայի խոսքով՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խնդիրներ կունենա, եթե փորձի խուսափել արդեն նախանշված ծրագրից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին ժնևյան բանակցությունների արդյունքում Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության եկան սիրիական խնդրի խաղաղ կարգավորման հարցի շուրջ: