Իսպանիայի վարչապետը չի թույլատրել Կատալոնիային անկախության հանրաքվե անցկացնել

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյն առաջարկել է Կատալոնիային բանակցությունների հերթական փուլ՝ առանց պատասխանի թողնելով անկախության հանրաքվեի հայցը, որն իսպանական ինքնավարությունը ծրագրել էր անցկացնել 2014թ., հաղորդում է BBC-ն:

Իսպանիայի օրենսդրության համաձայն՝միայն կենտրոնական կառավարությունը կարող է նշանակել հանրաքվեի անցկացում, ուստի հուլիսի Կատալոնիայի ղեկավար Արթուր Մասը նամակ էր հղել Ռախոյին՝ հանրաքվե անցկացնելու հայցմամբ:

«Այն կապերը, որոնցով մենք միավորված ենք, չեն կարող խզվել առանց հսկայական վնասի»,- ասված է Ռախոյի նամակում՝ ուղղված Արթուր Մասին:

Ռախոյը, սակայն, նամակում չի նշոմ, թե հատկապես ինչ պետք է պայմանավորվեն կողմերը բանակցությունների սեղանի շուրջ: