«Ալ Կաիդայի» առաջնորդը Սիրիայի իսլամիստներին կոչ է արել պայքարել և՛ Ասադի, և՛ ընդդիմության դեմ

«Ալ Կաիդայի» առաջնորդ Այման Զավահիրին կոչ է արել սիրիացի իսլամիստներին պայքարել ինչպես Բաշար Ասադի վարչակարգի, այնպես էլ ընդդիմության դեմ, հաղորդում է Reuters գործակալությունը։
Նրա խոսքով՝ Արևմուտքի և Պարսից ծոցի երկրների կողմից աջակցություն ստացող Սիրիական ազատ բանակը ոչնչով լավը չէ կառավարական զորքերից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայում գործող և «Ալ Կաիդայի» «Սիրիայում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորումը հայտարարել է իր նախկին դաշնակիցների՝ Սիրիական ազատ բանակի դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին: