Ադրբեջանում մեկնարկել է նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը

Ադրբեջանում այսօր՝ սեպտեմբերի 16-ին, մեկնարկել է նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը, հաղորդում է Trend գործակալությունը:
Գրանցված թեկնածուները, նրանց լիազոր ներկայացուցիչները, քաղաքական կուսակցությունները, որոնց թեկնածուները գրանցվել են, կուսակցական դաշինքները և դրանց ներկայացուցիչները կարող են քարոզարշավ անցկացնել մինչև հոկտեմբերի 8-ը՝ ժամը 08:00-ն:
Հիշեցնենք, որ առաջիկա ընտրությունների համար պաշտոնապես գրանցվել է 10 թեկնածու: Գրանցված թեկնածուների շարքում է «Ենի Ադրբեջան» կուսակցության նախագահ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Թեկնածության հաստատման համար իրենց փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրել էր 22 մարդ:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 9-ին: