Սիրիան պատրաստ է կատարել քիմիական զենքի վերաբերյալ ՄԱԿ-ի ցանկացած պահանջ

Սիրիական կառավարությունը պատրաստ է կատարել քիմիական զենքի զինանոցների ոչնչացման վերաբերյալ ռուս-ամերիկյան համաձայնագրի բոլոր պահանջները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից համապատասխան բանաձևի հաստատումից հետո: Ինչպես հաղորդում է AFP-ն, այս մասին Սիրիայի տեղեկատվության նախարարը:
«Սիրիան պարտավորվել է կատարել ՄԱԿ-ի ցանկացած որոշում»,- ասել է նախարար Օմրան ալ Զուբին՝ հավելելով, որ նրանք ընդունում են քիմիական զենքի կրճատման ռուսական ծրագիրը և փաստացիորեն նրանք սկսել են ցուցակի նախապատրաստումը:

 Սեպտեմբերի 14-ին ժնևյան բանակցությունների արդյունքում Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել սիրիական խնդրի խաղաղ կարգավորման հարցի շուրջ և որ քիմիական զենքը կոչնչացվի մինչև 2014թ. կեսը: Ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա կմշակվի ԱԽ բանաձև՝ ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի համաձայն, որով նախատեսվում է պահանջները չկատարելու դեպքում ուժ կիրառել: