Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Վարշավա, Հռոմ և Վատիկան

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 17-ին կմեկնի Վարշավա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Սեպտեմբերի 18-20 նախարար Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Հռոմ, որի ընթացքում հանդիպումներ կունենա Իտալիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձաստիճան ներկայացուցիչների հետ։ Նախատեսված է նաև Էդվարդ Նալբանդյանի ելույթը Միջազգային հարաբերությունների իտալական ինստիտուտում։
Սեպտեմբերի 19-ին Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության բացման հանդիսավոր արարողությանը։ Վատիկանում Հայաստանի արտգործնախարարը հանդիպում կունենա Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների գծով քարտուղար Դոմինիկ Մամբերտիի հետ:

Մեկնաբանել