Անհայտ անձը կրակ է բացել Վաշինգտոնում. 4 մարդ մահացել է, 12-ը` վիրավորվել

Այսօր` սեպտեմբերի 16-ին, անհայտ անձր կրակ է բացել Վաշինգտոնում ԱՄՆ ռազմածովային ուժերի համալիրում, հաղորդում է ամերիկյան ABC հեռուստաալիքը: Ավելի ուշ, ըստ Washington Post-ի, պարզ է դարձել, որ փոխհրաձգությանը, որի հետևանքով 4 մարդ մահացել է և 12 վիրավորվել, առնվազն երեք անձ է մասնակցել:

Տեղական ոստիկանության հաղորդմամբ` կրակ բացած անձանցից մեկը արգելափակված է, մյուս երկուսին ոստիկանությունը դեռ փնտրում է:

Ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ կրակ բացած անձը սևամորթ է և դիրքավորված է եղել համալիրի շենքերից մեկում:

Մեկնաբանել