Հաջորդ կենդանին, որը Իրանը կուղարկի տիեզերք, կլինի պարսկական կատուն: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության աերոտիեզերական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Մոհամեդ Իբրահիմին, հաղորդում է Associated Press-:ը
Նրա խոսքով` հրթիռը տիեզերք կարձակվի 2014թ. մարտի 21-ին և մյուս «հավակնորդ» կենդանիներից են մուկը և ճագարը:
Իրանական նոր հթրիռը նախորդներից մեծ կլինի և կաշխատի հեղուկ վառելիքով:
2013թ. հունվարի 28-ին Իրանը հայտարարել է տիեզերք կապիկ ուղարկելու մասին: Պիոներ անվամբ կապիկը 120 կմ բարձրության վրա 20-րոպեանոց ուղևորություն էր անցկացրել: