Դավիթ Սաֆարյանը՝ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն

24-ամյա Դավիթ Սաֆարյանը, որը մարտին Թբիլիսիում դարձել էր Եվրոպայի չեմպիոն, հաղթանակ է գրանցել Բուդապեշտում և դարձել նաև աշխարհի չեմպիոն: (AFP/Photolur)

Բուդապաշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 66 կգ քաշայինների մրցաշարում հայաստանցի Դավիթ Սաֆարյանը նվաճել է ոսկե մեդալ:

Եզրափակիչում նա հանդես է եկել կուբացի Լիվան Լոպեսի հետ, հաղորդում է armsport.am կայքը :

31-ամյա կուբացի Լիվան Լոպեսը, 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերում արժանացել էր բրոնզե մեդալի, իսկ աշխարհի 2011թ. առաջնությունում դարձել էր փոխչեմպիոն: 24-ամյա Դավիթ Սաֆարյանը, որը մարտին Թբիլիսիում դարձել էր Եվրոպայի չեմպիոն, հաղթանակ է գրանցել Լոպեսի նկատմամբ և դարձել նաև աշխարհի չեմպիոն:

Տեսանյութը՝ այստեղ:

Մեկնաբանել