ԵՄ-ն Ուկրաինային 1 մլրդ եվրո և արագ «ասոցացում» է առաջարկում

Եվրամիությունը Ուկրաինային կարող է արդեն 2014թ. ավելի քան 1 մլրդ եվրո ֆինանսական աջակցություն հատկացնել, ասվում է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում, հաղորդում է «RBC-Ուկրաինան»: Բանաձևում առաջարկվում է նաև, որ Ասոցացման համաձայնագիրը սկսի գործել այն ստորագրելուց անմիջապես հետո:

Սահմանված կարգի համաձայն` ԵՄ անդամ երկրները ստորագրված համաձայնգրերը վավերացնում են երկու-երեք տարվա ընթացքում: Գործթընթացն արգացնելու համար Եվրախորհրդարանն առաջարկում է, որ փաստաթուղթն ուժի մեջ մտնի առանց հապաղման` անմիջապես:

Եվրոպացի մի շարք փորձագետներ, մեկնաբանելով Եվրախորհրդարանի այս նախաձեռնությունը, նշում են, որ Ուկրաինայում 2015թ. նախագահական ընտրություններին Մոսկվան առաջ կքաշի նախագահի իր թեկնածուին, որն ապագայում կարող է հրաժարվել Ասոցացման համաձայնագրից:

Անցած շաբաթ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ եթե Կիևը ԵՄ-ի հետ ստորագրի համաձայնագիրը, մուտքը նրա համար Մաքսային միություն կփակվի:

Մեկնաբանել