Բիլ Գեյթսը` 2013թ. ամենահարուստ ամերիկացի. Forbes

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը գլխավորել է ամերիկյան Forbes հեղինակավոր հանդեսի 2013թ. ամենահարուստ ամերիկացիների վարկանիշը` $72 մլրդ կարողությամբ: Վարկանիշի լավագույն եռյակը անցած տարվա համեմատ անփոփոխ է: Այսպես` երկրորդ հորիզոնականում ամերիկացի միլիարդատեր, Berkshire Hathaway ներդրումային ընկերության ղեկավար Ուորեն Բաֆեթն է` $58,5 մլրդ-ով: Առաջատարների եռյակը եզրափակում է Oracle կորպորացիայի հիմնադիր և ղեկավար Լարի Էլիսոնը` $41 մլրդ կարողությամբ: Գեյթսը` 2012-ի համեմատ իր կարողությունն ավելացրել է. անցած տարի նա ուներ $66 մլրդ: Բաֆեթը ևս աճ է արձանագրել. 2012թ. նրա կարողությունը $46 մլրդ էր: Էլիսոնի կարողությունն անփոփոխ է մնացել: