Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր՝ սեպտեմբերի 17-ի առավոտյան Վրաստանում տեղական ժամանակով ժամը 08.09-ին 5,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ուենցել Կվարելիի շրջանում (Արևելյան Վրաստան, Կախեթիայի շրջան), հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դաղստանում՝ վրաց-ռուսական սահմանին մոտ՝ լեռնային բնակվայրերում՝ 8 կմ խորության վրա:

Վրաստանում երկրաշարժը բնակչության շրջանում տագնապի պատճառ է դարձել: Ցնցումներն զգացվել են նաև Թբիլիսում: Նախնական տվյայների համաձայն՝ ավերածություններ և տուժածներ չկան:

Մեկնաբանել