ԱՄՆ նախագահը Իրանի նախագահին 36 տարվա մեջ առաջին անգամ հանդիպման է հրավիրել

Հնարավոր է՝ Իրանի նախագահըՀասան Ռոհանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի  նստաշրջանին հանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, հաղորդում է բրիտանական Guardian-ը:

Օբաման ABC հեռուստաալիքի հետ զրույցում հաստատել է, որ Ռոհանիին հանդիպման հրավերով անձնական նամակ է ուղարկել և մտադիր է օգտագործել Իրանի ներուժը Սիրիայում իրադրության կայունացման համար:  

«Ես կարծում եմ, որ իրանցիները հասկանումմ են, որ Իրանի միջուկային ծրագիրը մեզ համար ավելի կարևոր է, քան Սիրիայի քիմիական զենքի հարցը: Սպառնալիքը, որըԻրանի միջուկային ծրագիրը կարող է ներկայացնել Իսրայելի համար, առավել զգալի է շոշափում մեր հանգուցային շահերը», -ասել է Օբաման:

Իրանի նախագահ Ռոհանին չի մեկնաբանել Նյու Յորքում Օբամայի հետ հնարավոր հանդիպումը: Երկրի արտգործնախարար Ջավադ Զարիֆը, իր հերթին, հայտարարել էր, որ ԱՄՆ և Իրանի ներկայացուցիչները անմիջական բանակցություններ չեն ունենա:

Իրանի և ԱՄՆ-ի առաջնորդների վերջին բանակցությունները եղելե ն 1977թ., երբ հանդիպել են Իրանի շահ Մոհամեդ Ռեզա Փեհլվեին և ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտերը:  

Ռոհանիի ելույթը Գլխավոր ասամբելայում նախատեսված է  սեպտեմբերի 24-ին: