Սպիտակ տան տարածք խաղալիք պայթուցիկներ են նետել

Սեպտեմբերի 16-ի երեկոյան Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահի նստավայրի տարածք մի քանի խաղալիք պայթուցիկներ են նետել, հաղորդում է AFP-ն:

Միջադեպի պահին ԱՄՆ-ի նստավայրի տարածքում գտնված լրագրողներին Գաղտնի ծառայության աշխատակիցները խնդրել են անմիջապես ներս տեղափոխվել:

Լսելով նստավայրի հյուսիսային պատնեշից նետված խաղալիք պայթուցիկների պայթյունի ձայնը՝ որոշ ականատեսներ կարծել են, թե դրանք կրակոցներ են և Twitter-ի իրենց օգտահաշիվներում գրել են «Սպիտակ տան մոտ հնչած կրակոցների մասին»: Այս հաղորդագրությունները մեջբերել են նաև մի շարք լրատվամիջոցներ: Գաղտնի ծառայության մամլո ծառայությունը կրակոցների մասին տեղեկատվությունը պաշտոնապես հերքել է: Գաղտնի ծառայության աշխատակիցները խաղալիք պայթուցիկները նետած տղամարդուն ձերբակալել են:

«Սպիտակ տան մոտ հնչած կրակոցների մասին» տեղեկատվությունը հայտնվել է մի քանի ժամ անց Վաշինգտոնում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի շենքում տեղի ունեցած հրաձգությունից. որի հետևանքով, համաձայն վերջին տվյալների, զոհվել է 12 մարդ: Ոստիկանության հետ հրաձգության հետևանքով զոհվել է նաև հարձակում գործածը՝ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 34-ամյա նախկին աշխատակից Աարոն Ալեքսիսը: