Վրաստանում նախագահական ընտրություններին կհետևի ԵԱՀԿ 50 դիտորդ

Վրաստանում հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրություններին կհետևի Եվրոպայի անվտանագության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի 50 դիտորդ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ, Մոնտենեգրոյի խորհրդարանի նախագահ Ռանկո Կրիվոկապիչը Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ սեպտեմբերի 16-ին Թբիլիսիում տեղի ունեցած հանդիպման ընթացքում, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»  Նրա խոսքով՝ ԵԱՀԿ առաքելությունը առանձնահատուկ կարևոր դերակատարում է ունենալու Վրասատանում ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար:  Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Ուսուպաշվիլին նշել է, որ Վրաստանն ու Մոնտենեգրոն ընթանում են Եվրամիությանն ու Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրման ճանապարհով:  «Պատվիրակության կազմում կլինեն բավական հայտնի խորհրդարանականներ, որոնք նախկինում ևս մասնակցել են ընտրություններին: ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը նախագահական ընտրություններին մասնակցում է արդեն իններորդ անգամ», -ասել է Կրիվոկապիչը: