ԱՄՆ-ում կիջեցնեն դրոշները՝ ի հիշատակ ռազմածովային ուժերի շենքում հրաձգության զոհերի

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարգադրել է իջեցնել պետական դրոշները մինչև սեպտեմբերի 20-ը՝ հարգելու Վաշինգտոնում ռազմածովային ուժերի շենքում սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած հրաձգության զոհերի հիշատակը, հաղորդում է BBC-ն:

Համաձայն վերջին տվյալների՝ հրաձգության հետևանքով զոհվել է 13 մարդ, ներառյալ՝ հարձակում գործածը:

Հրաձգությունը սկսվել էր տեղի ժամանակով 08:20-ին: Հարձակումն իրականացրած 34-ամյա Աարոն Ալեքսիսը, սպանվել էր դեպքի վայր ժամանած ոստիկանության հետ հրաձգության հետևանքով: Նրա արարքի դրդապատճառները պարզվում են:

Հաղորդվում է, որ Ալեքսիսը նախկինում ծառայել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում, իսկ վերջին շրջանում աշխատելիս է եղել ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմի հետ համագործակցող IT-ընկերությունում: