Իրանում Twitter-ն ու Facebook-ը կրկին հասանելի են

Իրանում կրկին հասնելի են դարձել Twitter և Facebook սոցցանցերի օգտահաշիվները, որոնք արգելափկավել էին 2009թ. նախագահական ընտրություններին հաջորդած ընդդիմության ցույցերի ընթացքում, հաղորդում է BBC-ն:

Օգտահաշիվների հասանելի դառնալու մասին տեղեկացրել են ինտերնետ պրովայդերները: Երկրի իշխանությունները դեռևս պաշտոնական հայտարարություններ չեն արել:

Իրանի նոր նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ մտադիր է պայքարել գրաքննության դեմ:

Մյուս կողմից՝ չի բացառվում, որ սոցցանցերն ապարգելափակվել են տեխնիկական խափանման արդյունքում:

Մեկնաբանել