SOCAR-ը հունական DESFA-ն կսկսի վերահսկել 2014թ.

Եվրահանձնաժողովը գազի տարանցման հունական DESFA ընկերության բաժնետոմսերի 66% մասնաբաժնի վերահսկողությունը Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը՝ SOCAR-ին հանձնելու մասին որոշում կընդունի 2014թ. երկրորդ եռամսյակում, հաղորդում է ադրբեջանական Trend-ը:

SOCAR-ի պատվիրակությունն աարդեն ավարտել է Աթենք իր ճանաչողական այցը:

Հունաստանը մտադիր է DESFA-ն վաճառել 400 մլն եվրոյով:

Ներկայում DESFA-ի բաժնետոմսերի 35%-ը պատկանում է Hellenic Petroleum գազանավթային ընկերությանը՝ պետական անմիջական մասնակցությամբ, և 31%-ը՝ կառավարությանը, որը իր մասնաբաժնի վաճառքից կստանա 188 մլն եվրո:

SOCAR-ը հունական ընկերությունում մասնաբաժին է ձեռք բերում պետական միջոցների հաշվին: Այս մասին հայտարարել է ընկերության փոխնախագահ Սուլեյման Հասիմովը: Նրա խոսքով՝ գնումը կկատարվի SOCAR-ի հիմնադիր կապիտալի մեծացման հաշվին:

Հունաստանի իշխանությունները DESFA-ն գնելու հավանություն տվել են 2013թ. հունիսին: