Խորտակված «Կոստա Կոնկորդիան» ուղղահայաց դիրքի է բերվել

Իտալական Ջիլիո կղզու ափերի մոտ 2012թ. հունվարին խորտակված «Կոստա Կոնկորդիա» զբոսանավի բարձրացման գործողությունն ավարտվել է: Այս մասին, ինչպես հաղորդում է AFP-ն, հայտարարել է Իտալիայի Քաղաքացիական անվտանգության վարչության ղեկավար Ֆրանկո Գաբրիելին:

«Կոստա Կոնկորդիայի» բարձրացման գործողությունը տևել է 19 ժամ: Արդյունքում կողաշրջված զբոսանավն ուղղահայց դիրքի է բերվել:

Զբոսանավի բարձրացման աշխատանքների ընթացքում շրջակա միջավայրին վնաս չի հասցվել: Տեղի էկոհամակարգի պահպանությանն ուշադիր հետևել են բնապահպաններն ու ծովային բուսականության և կենդանական աշխարհի պահանության մասնագետները:

«Կոստա Կոնկորդիա» զբոսանավը խութին բախվելուց հետո խորտակվել էր 2012թ. լույս հունվարի 14-ին: Զոհվել էր 32 մարդ: Զոհվածներից երկուսի մարմիններն այդպես էլ չեն հայտնաբերվել: Զբոսանավի խորտակման գործով դատական գործընթաց է տեղի ունենում: